ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

«Նոր պատերազմը շատ հավանական է»

«Նոր պատերազմը շատ հավանական է»
22.07.2023 | 18:58

Վերտառությունում տեղ գտած խոսքերի հեղինակը մեկն է, ով դիտավորյսլ սանձազերծեց պատերազմը, մեզ տարավ խայտառակ պարտության և նվաստացուցիչ կապիտուլյացիայի:

Սարսափելին այն է, որ պարտություն կրած այս «կենդանին» հավակնում է կրկին ղեկավարել պատերազմող երկրի բանակը, որի կորուստները նա չի վերականգնում արդեն 3 տարի:

Ա՛յ հողատու, եթե այդ վտանգը կա, ապա ռադդ քաշի:

Ա՛յ կապիտուլյանտ, գործ ունես ոչ թե քեզ երկրպագող կիսագրագետների հետ, որոնք հավատում են քո «հզորությանը», այլ իրական թշնամիների, որոնք լավ գիտեն թե դու ինչ ես քեզանից ներկայացնում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. Քանի կապիտուլյանտը ղեկավարում է երկիրը, պատերազմի վտանգը հազարապատիկ մեծ է լինելու:

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ